Հայաստանում խորհրդարանական ընտրություններին կհետևեն շուրջ 300 դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ից22 մարտի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելու են շուրջ 300 դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, լրագրողներին հայտնել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի (ԺՀՄԻԳ) դիտորդների առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան: «Մենք այստեղ ենք եկել հետևելու, այլ ոչ թե միջամտելու կամ ստիպելու... Մեզ հետաքրքրում է ընտրությունների ընթացքը, այլ ոչ թե դրանց արդյունքները»,- նշել է նա: Շեկերինսկայի խոսքով, Հայաստան են ժամանել առաքելության 13 փորձագետներ ԵԱՀԿ անդամ 12 երկրներից, որոնք գնահատելու են ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին և Հայաստանի ստանձնած պարտավորություններին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ - դիտորդների առաքելությունը հետևելու է նաև նախընտրական քարոզարշավներին և ԶԼՄ-ներում դրանց լուսաբանմանը: Նա հաղորդել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք 2-ական մարդուց կազմված թիմերով ուղորդվելու են Հայաստանի տարբեր մարզեր: Ընտրություններից առաջ Հայաստան են ժամանելու ևս 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր նույնպես 2-ական հոգուց կազմված թիմերով ուղարկվելու են երկրի տարբեր մարզեր: Շեկերինսկան հավելել է, որ երկարաժամկետ դիտորդները և փորձագետները Հայաստանում մնալու են նաև ընտրություններից հետո հետընտրական գործընթացներին հետևեու համար: Լրագրողների հարցին, թե կբավականացնեն արդյոք դիտորդները, որպեսզի հաջորդ օրն ընտրություններից հետո նախնական եզրակացություն տան, առաքելության ղեկավարը պատասխանել է. «Այդ քանակությունը կապահովի վիճակագրական տվյալների բավական քանակություն, որը, ինչպես փորձը ցույց է տալիս, բավարար է եզրակացության համար»: Նա նաև հավելել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններում բացի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի դիտորդներից լինելու են դիտորդներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից և այլ եվրոպական կառույցներից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |