Պայքար՝ հարուստ ու համեստ ֆինանսական միջոցներով. Հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը

Ընտրություններին մասնակցող կուսակցություններից ամենահարուստը ՀՀԿ-ն է, նրան հաջորդում է ԲՀԿ-ն, համեստ են ՀԱԿ-ի և «Բարև, Երևան»-ի ֆինանսական միջոցները

27 ապրիլի 2013
Պայքար՝ հարուստ ու համեստ ֆինանսական միջոցներով. Հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը
Երևանի իշխանության համար պայքարի մեջ մտած վեց կուսակցություններն ու մեկ կուսակցությունների դաշինքը մի բակից մյուսն են շտապում՝ գրավելու երևանցիների սրտերն ու վաստակելու նրանց ձայնը: Ավագանու ընտրությունների քարոզարշավի համար էլ որոշ ուժեր չեն խնայում իրենց քսակի պարունակությունը և ներդնում են բոլոր ռեսուրսները՝ ամենալավ քարոզարշավն անելու համար: Իսկ թե ինչ ռեսուրսներ ունեն, գոնե պաշտոնական մասով, ինչի՞ շնորհիվ են կարողանում գումարներ շռայլել երևանցիների աչքին ամենալավը երևալու համար, կարելի է իմանալ Կենտրոնական ընտրական հանձաժողով ներկայացրած գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրերից: Եվ այսպես, հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը:

Միջազգային դիտորդներ. Ամեն ինչ արվում է նրանց գոհացնելու համար

ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 կազմակերպություններ

10 փետրվարի 2013
Միջազգային դիտորդներ. Ամեն ինչ արվում է նրանց գոհացնելու համար
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մինչև արդյունքների ամփոփման վերջին օրը ու դրանից հետո դեռ երկար ժամանակ էլ երկրի իշխանությունները շունչները պահած անում են ամեն բան, որ ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ: Դա անում են, քանի որ հաշվետվություն պետք է ներկայացնեն սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը: Երկրորդին գոհացնելու համար ջանք չի խնայվում: Միջազգային հանրությունը իր «զինվորներին» է ուղարկում Հայաստան` որպեսզի նրանք աչքները չորս արած հետևեն ընտրությունների ընթացքին, ֆիքսեն ամեն բան և վերջում հայտնեն իրենց հեղինակավոր կարծիքը: Թե ինչպիսին կլինեն նրանց զեկույցները, կարելի է պատկերացնել: Հավանաբար այս անգամ էլ դրանցում կլինի «ֆիրմային» «քայլ առաջ»-ը:

10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 2

Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել

31 հունվարի 2013
10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 2
Անիմաստ կամ իմաստավորված նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է: Ինչ են իրականում անում թեկնածուները, հերթական բեմադրության արա՞ր է սա, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:

10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 1

Անիմաստ կամ իմաստավորված քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է

30 հունվարի 2013
10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 1
Նախագահական ընտրությունների քարոզարշավից անցել է 10 օր: ՀՀ նախագահի թեկնածուների մի մասն արդեն հասցրել է հանդիպել այն մարդկանց հետ, ում գրչի մեկ հարվածից է «կախված» այն, թե ինչպիսին կլինի նրանց կյանքը փետրվարի 18-ից հետո: Սա` կես կատակ կես լուրջ: Փորձագետներն ու երկրի գլխավոր սոցիոլոգը այս 10 օրերի ընթացքում 8 թեկնածուներին պայմանականորեն բաժանեցին 2 մասի:

Խոսում է Ռագըփ Զարաքօլուն. Հետաքրքիր է` Մինսկի խումբն ի՞նչ է մտածում

Թուրք մտավորականի կարծիքով իր երկիրը պետք է փոխի քաղաքականությունն ու խաղաղության համար աշխատի

23 հունվարի 2013
Խոսում է Ռագըփ Զարաքօլուն. Հետաքրքիր է` Մինսկի խումբն ի՞նչ է մտածում
1915 թվականից հետո Ցեղասպանություն ապրած ժողովուրդը չուզեց իր պատմության մեջ նման մի էջ էլ ունենալ և ինքնորոշման պահանջ բարձրացրեց: Լեռնային Ղարաբաղի խնդրին թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուի մոտեցումն է: Այս օրերին նա Երևանում է ու մասնակցել է լրագրողների ու հակամարտության համատեքստում Թուրքայի քայլերով հետաքրքրված ակադեմիական, քաղաքական ու քաղաքացիական շրջանակի հետ քննարկմանը:

Ապահով Հայաստան, մնայուն արժեքներ ու աստվածներ. Թեկնածուների կարգախոսների հոգեբանական կողմը

Այսօրվանից մեկնարկոմ է ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը

21 հունվարի 2013
Ապահով Հայաստան, մնայուն արժեքներ ու աստվածներ. Թեկնածուների կարգախոսների հոգեբանական կողմը
ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական պայքարի մեկնարկը տրված է: Այսօրվանից Հանրապետության գլխավոր պաշտոնի համար պայքարող 8 քաղաքացիները գործի կդնեն իրենց ֆինանսական, հռետորական բոլոր միջոցները, որպեսզի վաստակեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քվեն: PanARMENIAN.Net-ը ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հետ փորձել է պարզել, թե որքանով են հաջող ընտրված թեկնածուների կարգախոսներն ու ինչ ազդեցություն կթողնեն ընտրողների վրա:

Հասարակ գործազուրկից մինչև միլիոնատեր. ՀՀ նախագահի թեկնածուների գույքն ու եկամուտները

Նախօրեին ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը

20 հունվարի 2013
Հասարակ գործազուրկից մինչև միլիոնատեր. ՀՀ նախագահի թեկնածուների գույքն ու եկամուտները
ՀՀ նախագահի թեկնածուները արդեն ԿԸՀ են ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը: Պարզվում է, որ Հայաստանի հնարավոր նախագահներից ոմանք հասարակ գործազուրկներ են, չեն նշել եկամուտի աղբյուրներ, սակայն քիչ գումարներ էլ չունեն: Ոմանք, առհասարակ, եկամտի աղբյուր չունեն, չունեն նաև մեծ թվով գումարներ: Մի մասի հայտարարագրերում էլ թվերը բնավ համեստ չեն: Տեսնենք, թե ինչպես և ինչ միջոցներով են ապրում Հայաստանի նախագահի աթոռին հավակնողները:

Ներքաղաքական 2012-ը. Տարվա քաղաքական «հերոսներն» ու նրանց «սխրանքները»

Ներքաղական այս տարին կարելի է բաժանել՝ ԲՀԿ որոշումից առաջ և ԲՀԿ որոշումից հետո

25 դեկտեմբերի 2012
Ներքաղաքական 2012-ը. Տարվա քաղաքական «հերոսներն» ու նրանց «սխրանքները»
Արդեն մի քանի օրից ավարտին կմոտենա 2012-ը: Այս տարին ներքաղաքական զարգացումների իմաստով բավական հետաքրքիր ու ինտրիգային էր: Գոնե մամուլի էջերում այդպիսի պատկեր հաստատ կար: Եթե մեր թվագրությունը սովորաբար բաժանում են Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո, ապա ներքաղական այս տարին կարելի է այսպես բաժանել՝ ԲՀԿ որոշումից առաջ և ԲՀԿ որոշումից հետո: Այս տարի մամուլի ակումբներում, լրատվամիջոցներում, քաղաքական և վերլուծական շրջանակներում ամենաքննարկված թեման Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելն էր: Եվ այսպես, հետհայացք Հայաստանի 2012-ի ներքին քաղաքականությանը կամ ամփոփում ենք տարին:

Ադրբեջանական քարոզչամեքենան չոքել է ԵԽԽՎ-ի դուռը. ԵԽԽՎ ամբիոնից կհնչի՞ հակայակական զեկույցը

«ԵԽԽՎ անդամները պետք է հասկանան, որ երբ խառնվում են իրենց չվերաբերող հարցերին, խանգարում են բանակցություններին»,- ասում է Կիրո Մանոյանը

20 դեկտեմբերի 2012
Ադրբեջանական քարոզչամեքենան չոքել է ԵԽԽՎ-ի դուռը. ԵԽԽՎ ամբիոնից կհնչի՞ հակայակական զեկույցը
Ադրբեջանական քարոզչամեքենան չոքել է ԵԽԽՎ-ի դուռը: Այս անգամ էլ ադրբեջանցիները հակայակական զեկույց են փորձում խցկել ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան: Եթե Ադրբեջանին հաջողվի որևէ հանձնաժողովին ներկայացնել զեկույցը, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կանվանվեն «օկուպացված» և ԵԽԽՎ պատգամավորներից մեկի շուրթերից Հայաստանը կմեղադրվի Ադրբեջանական հողերի «օկուպացիայի» մեջ:

Ընտրություններից առաջ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. Ի ՞նչ կա դրա ետևում

Ընտրություններում հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ այդ մասին հայտարարվել է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո

9 դեկտեմբերի 2012
Ընտրություններից առաջ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. Ի ՞նչ կա դրա ետևում
Հայաստանում, ինչպես նաև Իսրայելում, և առհասարակ այն երկրներում, որոնց քաղաքացիները աշխարհում շատ ավելի են, քան հենց բուն երկրի տարածքում, յուրաքանչյուր ընտրություններից առաջ խոսակցություններ են սկսվում այն մասին, որ սփյուռքը պետք է քվեարկի նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Նկատենք, որ հայերի և հրեաների քանակը տարբեր երկրներում կազմում է նրանց ընդհանուր քանակի 2/3, ընդ որում, Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն հայ, իսկ Իսրայելում` 6 մլն հրեա: Իսկ ամբողջ աշխարհում` համապատասխանաբար, 7 և 14 միլիոն: Եթե նրանց բոլորին ընտրելու իրավունք տալ, ապա մեր երկրներում քվեարկության արդյունքները կարող են բոլորովին այլ արդյունք ունենալ, հնարավոր է` անգամ Հայաստանի և Իսրայելի քաղաքագետների և փորձագետների համար բոլորովին անկանխատեսելի:
---