Հերքելով Հայոց ցեղասպանության փաստը, ԱՄՆ-ն հերքում են սեփական պատմությունը

Արփի Վարդանյան.

Հերքելով Հայոց ցեղասպանության փաստը, ԱՄՆ-ն հերքում են սեփական պատմությունը

PanARMENIAN.Net - Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայոց ցեղասպանության թեման գտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կիզակետում եւ լայնորեն քննարկվում է ԱՄՆ-ում: Դրա պատճառ է հանդիսանում Ներկայացուցիչների պալատում սպասվող քվեարկությունը 106-րդ բանաձեւի հրացով, որի դեմ են հանդես գալիս ԱՄՆ նախագահի վարչակազմը թուրքական կառավարության հետ մեկ տեղ: Ավելին, կենտրոնացված ճնշում է գործադրվում կոնգրեսականների, այդ թվում Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վրա, ում կոչ են անում բանաձեւը քվեարկության չդնել: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը:
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ «Կոնգրեսը չպետք է որակում տա Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ոչ կառուցողական է»: Ինչպե՞ս կմեկնաբանեիք Սպիտակ Տան ղեկավարի այդ հայտարարությունը:

Ջորջ Բուշի հայտարարությունը անմիջապես հարց է առաջացնում` ո՞ր պատմությունը նա նկատի ունի. ամերիկյա՞ն, թե թուրքական: ԱՄՆ արխիվներում հսկայական քանակությամբ փաստաթղթեր են պահվում, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին եւ ամենակարեւորը, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունը, ով ականատես է եղել ջարդերի բոլոր սարսափներին: Մոռանալ դրա մասին նշանակում է կասկածի տակ դնել սեփական պատմությունը: Ավելին, ԱՄՆ-ն 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները ճանաչել են որպես Ցեղասպանություն եւ հենց 1915 թվականին ստեղծվեց կազմակերպությունը ջարդերից փրկված հայ որբերին օգնելու համար` Near East Foundation: 1915-1930 թթ. կազմակերպությունը $110 միլիոն է հավաքել, 132 հազար երեխա որբանոց է ուղարկվել, հազարավոր հայեր փրկվում էին սովից եւ հիվանդություններից: Հերքել այդ փաստը, նշանակում է` հերքել սեփական պատմությունը: Ինձ հետաքրքրում է` ինչու ԱՄՆ-ի նման երկրի նախագահը վախենում է սեփական պատմության հաստատումից եւ ընկնում է Թուրքիայի կառավարության ճնշման տակ: Բոլոր երկրները պատմության «մութ էջեր» ունեն. ԱՄՆ-ում` հնդկացիների ջարդը, Ֆրանսիայում` Ալժիրը, Գերմանիայում` Հոլոքոստը: Սակայն ոչ ոք չի հերքում այդ էջերը, բացի Թուրքիայից:

Այդ կապակցությամբ, ես ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ Կոնգրեսը բարձրագույն պարգեւ է հանձնել Դալայ-լամային եւ, չնայած Չինաստանի բողոքներին, Ջորջ Բուշը հանդիպել է նրան: Ինչու՞մն է տարբերությունը Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ: Չինաստանը ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան այսպես կոչված դաշնակիցը: Չի կարելի մեկ բան մոռանալ. Թուրքիան, իսկ մինչ դա նաեւ Օսմանյան կայսրությունը, միշտ անում է այն, ինչ ցանկանում եւ ոչ ոք այս աշխարհում չի կարող նրան ինչ-որ բան արգելել: Նույնիսկ ԱՄՆ-ն, էլ չեմ ասում այլ երկրների մասին: Միայն Թուրքիան է որոշում, բացել, թե չբացել օսմանյան արխիվները, միայն Թուրքիան է որոշում թողնել, թե չթողնել ԱՄՆ-ին «Ինջիրլիկ» ռազմակայան: Դա պետք է հասկանան բոլորը:

Եւ ի՞նչ է պետք անել:

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել միայն նրա համար, որ Թուրքիան այն հերքում է: Չէ որ, ոչ մեկի մտքով չի անցնի, ասենք, Հոլոքոստի հերքումը: Պատկերացնում եք, եթե հանկարծ ողջ աշխարհը համաձայնվի Իրանի հետ, որը պնդում է, թե Հոլոքոստ չի եղել: Նայեցեք, ինչ մեծ արձագանք է ստացել 106-րդ բանաձեւի քննարկումը: Համաշխարհային ԶԼՄ-ները երկրորդ շաբաթն է միայն Հայոց ցեղասպանության մասին են գրում եւ այն մարդիկ, ովքեր մինչ օրս անգամ չգիտեին որտեղ է գտնվում Թուրքիան, իմացան 90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այդ տեսանկյունից, բանաձեւը դրական ազդեցություն ունի: Սակայն դա չի նշանակում, որ մեզ միայն այդպիսի արդյունք է պետք: Ես վստահ եմ, որ կոնգրեսականները, այնուամենայնիվ, արդար որոշում կկայացնեն` հիմնված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ համամարդակային արժեքների վրա, որոնք ԱՄՆ-ն միշտ պաշտպանել են:

Իրոք, ինչու՞ է ԱՄՆ աշխատակազմը այդպես ակտիվորեն խոչընդոտում 106-րդ բանաձեւի քվեարկությանը: Չէ որ այն ընդունվել է ԱՄՆ 40 նահանգների եւ 23 պետությունների կողմից, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի կողմից: Ինչու՞մն է բանը:

Ամբողջ գործը, ես կարծում եմ, Թուրքիայի մեջ է, որը վախենում է սեփական պատմությունից: Չէ որ հենց Հայոց ցեղասպանության չճանաչումն ու չդատապարտումը դարձավ Հոլոքոստի, Կամբոջայի, Դարֆուրի ջարդերի պատճառ եւ դա շարունակվում է անվերջ: Պատահական չէ, որ Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին տալով Ցեղասպանության սահմանումը, նկատի ուներ հենց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Եւ եթե հիմա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չընդունի 106-րդ բանաձեւը, ապա Միացյալ Նահանգները կարող են դառնալ այն երկիրը, որը Թուրքիայի հետ միասին հերքում է հայերի ջարդը:

Ամերիկայի Հայկական Համագումը, ԱՄՆ ողջ հայկական համայնքը պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը Թուրքիայի վրա հարձակվելու համար: Մենք պետք է կոչ անենք բոլոր մեր կողմնակիցներին ավելի ակտիվ աշխատել թուրքական մերժողական քաղաքականության դեմ: Մենք չպետք է զոհ գնանք Թուրքիայի սպառնալիքներին եւ շանտաժին եւ կոնգրեսականները պետք է հասկանան, որ բանաձեւի ընդունումը միշտ լինելու է «ոչ տեղին կամ ժամանակին»: Այն տեղին էր 92 տարի առաջ, այն տեղին է եւ այսօր: Ես պետք է ընդգծեմ, որ դա միայն ԱՄՆ հայ համայնքի գործը չէ, այլեւ ողջ ամերիկյան ժողովրդի գործն է: Այդ կապակցությամբ, ես միշտ հիշում եմ գերմանացի քահանա Մարտին Նիմեյլերի խոսքերը, ով եղել է համակենտրոնացման ճամբարում. «Երբ եկան կոմունիստների ետեւից, ես լռում էի, քանի որ կոմունիստ չէի: Երբ եկան հրեաների ետեւից, ես կրկին լռում էի, քանի որ հրեա չէի: Հետո եկան կաթոլիկների ետեւից, սակայն ես լռում էի, քանի որ բողոքական էի: Իսկ երբ եկան իմ ետեւից, չկար մեկը, ով ինձ համար կբարեխոսեր». . .
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---