// IP Marketing video - START// IP Marketing video - END

Րաֆֆի Հովհաննիսյան.

Ժողովրդի մասնակցությունը կհաղթի կեղծիքին

23 հունվարի 2013
Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը շատ օրիգինալ մեկնարկեց և այդպես էլ անցնում է: Այս երկու օրերին նախագահի թեկնածուն արդեն հասցրել է անցնել քաղաքի շատ փողոցներով, մտել է շուկաներ, խանություներ, կլինիկաներ և այլն: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ հասցրեց մտնել քաղաքի վարսահարդարման սրահներից մեկը և կտրել մազերը: Մարդիկ հաճելիորեն զարմացած են: Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենում էր բոլորին, բարևում, ձեռք սեղմում և համբուրում: Մարդիկ հեռվից տեսնում էին նրան, կանչում իրենց մոտ, զրուցում նրա հետ և իրենց աջակցությունը հայտնում: Էրեբունի համայնքի փողոցներում շրջայցի ժամանակ նախագահի թեկնածուն հասցրեց պատասխանել PanARMENIAN.Net-ի մի քանի հարցերին:

Նելսոն Զուլոյան.

Հայաստան վերդառնալու, նորովի մոտեցումների և քաղաքականության մասին

23 հունվարի 2013
Նելսոն Զուլոյան
Հարցազրույց ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանի հետ

Անդրիաս Ղուկասյան.

Եթե բոլորը միասնաբար հանեն իրենց թեկնածությունը, ես կմիանամ

22 հունվարի 2013
Անդրիաս Ղուկասյան
ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը ամենաէքստրեմալ ձևով մեկնարկած թեկնածու Անդրիաս Ղուկասյանը արդեն մեկ օր է հաց չի կերել: ԳԱԱ շենքի դիմաց նստած նա պահանջում է վերջ դնել կեղծ և շինծու ընտրություններին: Ինչպես հայտնի է, նախագահի թեկնածուն ավելի վաղ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և պահանջել անվավեր ճանաչել ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժել էր նրա դիմումը, որից հետո էլ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ այլևս հաց չի ուտելու: Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Անդրիաս Ղուկասյանը դիմել էր բոլոր թեկնածուներին և կոչ արել հանել թեկնածություններն ու Սերժ Սարգսյանին թողնել միայնակ: PanARMENIAN.Net-ը զրուցել է «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ:

Ռուբեն Այվազյան.

Դեմ եմ, որ մտնեմ կուսակցության մեջ ու հարվածեմ թիկունքից

9 հունվարի 2013
Ռուբեն Այվազյան
Գալիք նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը հանում է իր թեկնածությունը և չի պատրաստվում մտնել նախընտրական պայքարի մեջ: Նման որոշում նախագահի արդեն նախկին թեկնածուն կայացրել է իր ԲՀԿ-ական ընկերների հետ քննարկումներից հետո: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Այվազյանը հիշեցրեց, որ ընտրագրավը մուծելու հետ կապված խնդիրներ են եղել, քանի որ իր գույքը կալանքի տակ էր: Սակայն այդ խոչընդոտը չէր ընտրապայքարից հրաժարվելու պատճառը: Նա նշեց, որ իրեն օգնելու և ընտրագրավի գումարը վճարելու մի քանի առաջարկներ է ստացել: Դրանցից մեկն էլ մերժել է, քանի որ գումարի դիմաց նրան խնդրել են ընտրվելու դեպքում պաշտոններ տալ: Իսկ, ինչպես Ռուբեն Այվազյանն է ասում, իր ծրագրի հիմքում ընկած էր կոռուպցիայի դեմ պայքարը:

Միխաել Քեմբեք.

Եթե ընտրությունները լավ անցնեն, կմեծանա նաև Եվրոպայի աջակցությունը Հայաստանին

4 մայիսի 2012
Միխաել Քեմբեք
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» հետազոտություն է անցկացրել ԱԺ 2012 թվականի ընտություններից առաջ: PanARMENIAN.Net-ը հարցազրույց է անցկացրել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար Միխաել Քամբեքի հետ, ով խոսել է վերջին հետազոտության արդյունքների, Հայաստան-Եվրոպա հետագա համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Բարգավաճ Հայաստան»

4 մայիսի 2012
Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին: Հաջորդ կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է:

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra ՀԱԿ

4 մայիսի 2012
Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին: Հաջորդ կուսակցությունն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) է:

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Ժառանգություն»

3 մայիսի 2012
Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին կարծիքներով: Հաջորդն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն է:

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան..

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra ՀՅ Դաշնակցություն

2 մայիսի 2012
Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են իրենց կարծիքներով կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում նրանց շանսերի վերաբերյալ: Հաջորդն ավանդական հայկական կուսակցություններից մեկն է՝ ՀՅ Դաշնակցությունը:

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Օրինաց երկիր»

27 ապրիլի 2012
Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը որոշել է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետները՝ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքական Ալեքսանդր Իսկանդարյանը, կիսվել են իրենց կարծիքներով կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում նրանց շանսերի վերաբերյալ: Առաջինը ներկայացնում ենք «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը: