Լեւոն Մելիք-Շահնազարյան.

ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կարելի էր կասեցնել

17 մարտի 2008
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Հայաստանը կրկին գրավեց համաշխարհային հանրության ուշադրությունը: Մարտի 1-ի անկարգությունները, որ հրահրվել էին արմատական ընդդիմության կողմից, եւ արտակարգ դրության հայտարարումը էապես վնասեցին երկրի միջազգային հեղինակությանը: Իսկ տարածաշրջանում ընթացող գործընթացները, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով վերաբերում են Հայաստանին կամ նրա հարեւաններին` Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ համակարգի հնարավոր տեղակայումը, ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական բանաձեւի ընդունումը: Ստեղծված իրավիճակը մեկնաբանում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Արմեն Աշոտյան.

Այսօր Թուրքիան դեռ հասուն չէ Եվրամիության համար

14 դեկտեմբերի 2007
Արմեն Աշոտյան
Կոսովոյին անկախություն տրամադրելու միջազգային հանրության պատրաստակամությունը մի շարք հարցեր է ծնում եւ դրանցից առաջինը` ինչպես կարող է անդրադառնալ այդ փաստը ԱՊՀ տարածքի «սառեցված» հակամարտությունների ճակատագրի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է ՀՀ Ազգային Ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը:

Արա Պապյան.

Վիլսոնի Արբիտրաժային որոշումը կարող է դառնալ Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ գործիք

26 նոյեմբերի 2007
Արա Պապյան
1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչ այժմ ուսումնասիրության եւ վեճերի առարկա են Թուրքիայի կողմից, որը կատաղի կերպով ժխտում է իր մեղսակցությունը Ցեղասպանությանը, եւ Ցեղասպանության փաստն ինքնին: Սակայն կան միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց համաձայն հենց Թուրքիան է պատասխանատու Սեւրի պայմանագրում արձանագրված ոճրագործության համար, եւ պետք է կատարի նրա դրույթները, անկախ նրանից, որ հրաժարվել է վավերացնել այդ փաստաթուղթը 1921 թվականին: Ցեղասպանության ճանաչման գործընթացի պատմական եւ իրավական ասպեկտների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը:

Արփի Վարդանյան.

Հերքելով Հայոց ցեղասպանության փաստը, ԱՄՆ-ն հերքում են սեփական պատմությունը

18 հոկտեմբերի 2007
Արփի Վարդանյան
Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայոց ցեղասպանության թեման գտնվում է համաշխարհային մամուլի ուշադրության կիզակետում եւ լայնորեն քննարկվում է ԱՄՆ-ում: Դրա պատճառ է հանդիսանում Ներկայացուցիչների պալատում սպասվող քվեարկությունը 106-րդ բանաձեւի հրացով, որի դեմ են հանդես գալիս ԱՄՆ նախագահի վարչակազմը թուրքական կառավարության հետ մեկ տեղ: Ավելին, կենտրոնացված ճնշում է գործադրվում կոնգրեսականների, այդ թվում Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վրա, ում կոչ են անում բանաձեւը քվեարկության չդնել: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը:

Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ադրբեջանը գնալով հեռանում է Ռուսաստանից, հաճոյանալով ԱՄՆ-ին

24 սեպտեմբերի 2007
Լեւոն Մելիք-Շահնազարյան
Ադրբեջանում գնալով առավել հաճախակի են դառնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները «հողերը ետ գրավելու վճռականության» մասին հավանություն են ստանում ԶԼՄ-ների էջերում եւ Բաքվի քաղաքական գործիչների հայտարարություններում, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակներով: Ընդ որում ոմանք ավելի հեռուն են գնում, կոչ անելով պատերազմել ոչ միայն Ղարաբաղի, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի դեմ: Ադրբեջանական կողմի հայտարարությունները PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Արա Պապյան.

Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի հարց

13 սեպտեմբերի 2007
Արա Պապյան
Հայ-թուրքական սահմանի սահմանազատման հարցը այժմ էլ, 80 տարի անց, շարունակում է բաց մնալ: Չնայած հինգ պայմանագրերին, որ ստորագրվել են Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրների կողմից եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմանը, սահմանն այդպես էլ չճշտված մնաց: Միջազգային իրավունքի տեսակետից, Հայաստանի Հանրապետությունը, լինելով առաջին ՀՀ-ի իրավահաջորդը, կարող է կրկին բարձրացնել սահմանի սահմանազատման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմում է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը:

Վարդան Օսկանյան.

Հայերի հանդեպ հակաքարոզչության ադրբեջանական քաղաքականությունն անհեռանկար է

13 մարտի 2007
Վարդան Օսկանյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ինչպես բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը տարածաշրջանի երկրների հետ, այնպես էլ երկարաժամկետ եւ կառուցողական հարաբերությունների հաստատմանը եվրոպական կառույցների հետ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մոտակա ապագայում բանակցային գործընթացի զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Թադեւոս Չարչյան.

ԱՄՆ-ն կարող է լուրջ եւ անդառնալի կորուստներ կրել Իրանում

1 մարտի 2007
Թադեւոս Չարչյան
Իրանի խնդիրը գնալով ավելի այժմէական է դառնում: Մտադի՞ր է ԱՄՆ-ն ռմբակոծել Իրանը թե ոչ, իրո՞ք վտանգավոր է աշխարհի եւ տարածաշրջանի համար Իրանի միջուկային ծրագիրը թե կան այլ նկատառումներ, որոնք կարող են հանգեցնել եւս մեկ հակամարտության Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել իրանագետ Թադեւոս Չարչյանը:

Կարեն Բեքարյան.

Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա

6 փետրվարի 2007
Կարեն Բեքարյան
Եվրոպական արժեքների համակարգը Հայաստանին հարազատ է, եւ ԵՄ-ի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցելու ծրագիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի վրա: Այն մասին, թե Հայաստանին ինչ է սպասվում այդ ծրագրի հաջող իրականացման դեպքում, PanARMENIAN.Net-ին պատմել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Ալեքսանդր Իսկանդարյան.

Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ

1 փետրվարի 2007
Ալեքսանդր Իսկանդարյան
Թուրքիան ինքը, այդ երկրում ենթադրվող փոփոխությունները, Հրանտ Դինքի սպանության հարցով հետաքննությունը դեռ գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս ավելի ու ավելի շատ շատ ձայներ են հնչում Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերացման կամ գոնե փոփոխման օգտնին: Այն, թե ինչ կարող է Թուրքիային սպասել Եվրոպայի ճանապարհին, PanARMENIAN.Net-ին պատմել է ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
---