ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է` երկրում նշվում է Առաջին հանրապետության օրը: Առաջին Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին, սակայն գոյատեւել է ոչ երկար` ընդամենը երկու տարի, որից հետո Հայաստանում հաստատվել էր խորհրդային իշխանություն: Տոնի կապակցությամբ երկում կազմակերպվում են հանդիսավոր միջոցառումներ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայցելի թուրք զավթիչների դեմ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակի հուշարձան: Երեւանում եւ Ստեփանակերտում միջոցառումներ է կազմակերպում ՀՅ Դաշնակցությունը, որը 1918-1920 թթ. ստանձնել էր առաջին հանրապետության կառավարումը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---