ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալիի ռադիոլակացիոն կայանում չի աշխատում ոչ մի հայ սպա: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, այսպիսով նա հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվություններն այն մասին, որ Գաբալիի կայանում ծառայող ռուս սպայական կազմում կա 34 հայ: Նախարարն ասել է, որ նման տեղեկատվությունների հայտնվելուց հետո նա Գաբալիի ՌԼԿ է ուղեւորել հատուկ հանձնաժողով: «Այնտեղ աշխատում են ուկրաինացիներ եւ ուդիններ, որոնց ազգանունները նման են հայկականին»,- եզրափակել է Սաֆար Աբիեւը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---