ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՊԵՏԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Չինաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքի զարգացմանը, հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում: Այդ մասին Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է պետական այցով Պեկինում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Նա Հայաստանը անվանել է «Չինաստանի հուսալի գործընկեր» հարավկովկասյան տարածաշրջանում: Նշվել է, որ Երեւանը եւ Պեկինը համագործակցելու են գյուղատնտեսության, գինեգործության, տրակտորների արտադրության եւ զբոսաշրջության ոլորտներում: Վ.Ցզյաբաոն տնտեսական կապերի կարեւոր ուղղություն է համարել Երեւանի «Նաիրիտի» սարքավորումների եւ տեխնոլոգիայի բազայի վրա Չինաստանում սինթետիկ կաուչուկի համատեղ արտադրությունը: Հանդիպման ընթացքում արծարծել են նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցը: Նշենք, որ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահ Ու Բանգոյի հետ Հայաստանի նախագահը քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---