Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԱՎԱԼՈՒՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՊԱԱՏՐԱՍԱՏՎՈՒՄ ՏԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է պատրաստվում տալ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով «Ա1+» գործակալությունը: Նախագահն առայժմ հրաժարվել է պատասխանել այս առնչությամբ լրագրողների հարցերին: Նա «Ա1+»-ի թղթակցի հարցին միայն նշել է. «Ամեն ինչ լավ է ընթանում»: Ռ.Քոչարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցի` Ղարաբաղին առնչվող մասին, մասնավորապես, այդ թեմայով 1997 թվականին հրապարակված նրա մեծ հարցազրույցին: Ռ.Քոչարյանը նշել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ նրանցից ամեն մեկը մնում է այն դիրքորոշումների վրա, որոնց վրա եղել է եւ դա նա բնական է համարում: Հիշեցնենք, որ Լ.Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հոդվածը 1998 թվականին դարձել է նախկին նախագահի հրաժարականի անմիջական առիթը:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---