ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԼՐՋՈՐԵՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԵԿՏՈՐՈՒՄ25 մարտի 2005 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ինչպես այսօր Երեւանում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված հայկական տնտեսության էներգետիկ սեկտորում: Նրա խոսքերով` այսօր տվյալ ոլորտում քննարկվում են լուրջ նախագծեր: Ինչպես նշել է Ռ.Քոչարյանը, երկու պետությունների ղեկավարների զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ռուսաստանյան բիզնեսի ներդրումային գործունեության ակտիվացմանն առնչվող հարցեր: «Հայկական կողմը դա ողջունում է,- նշել է Ռ.Քոչարյանը,- եւ մենք կստեղծենք անհրաժեշտ պայմաններ այդ ոլորտում աշխատելու համար»: Հայաստանի նախագահը հատուկ նշել է հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության ներուժը: Նրա խոսքերով` այսօր հեղինակավոր մոսկովյան ֆիրմաները զբաղվում են Երեւանում շինարարությամբ: Նա նաեւ նշել է, որ կատարվում է Հայ-ռուսաստանյան «Արմենալ» նրբաթիթեղի գլանման գործարանի վերակառուցումը, որը կդառնա այդ ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը: «Խոսքը գնում է համագործակցության նոր որակի մասին, որը տարածաշրջանային նշանակություն կունենա: Ռեզերվները շատ լուրջ են»,- ընդգծել է Ռ.Քոչարյանը: Վ.Պուտինն իր հերթին նշել է, որ տնտեսական հարաբերություններում կարեւոր ռեզերվ է տարածաշրջանային եւ ներդրումային համագործակցությունը: Նրա խոսքերով` համատեղ աշխատանքի ընդլայնման համար կարեւորագույն նախադրյալ է երկրի քաղաքական իրավիճակի եւ տնտեսական զարգացման կայունությունը: «Վերջին ժամանակներս մենք դիտում ենք Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների որոշակի աճ, դրանք առայժ մեծ չեն, սակայն հեռանկարները շատ խոստումնալից են: Կարծում եմ, որ բացառված չեն եւ կողջունվեն նաեւ հայկական ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում, հատկապես այն ոլորտներում, որոնց զարգացմամբ հետաքրքրված է ինքը Հայաստանը: Իսկ նման ոլորտներ կան»,- նշել է Վ. Պուտինը: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում նախագահները «պայմանավորվել են հետագայում եւս խթանել ռուս եւ հայ ձեռներեցների մասնակցությունը ներդրումային եւ սեփականաշնորհման ոլորտներում: Մենք խոստումնալի հեռանկարներ ենք նկատում եւ արդյունաբերական կորպորացիայի եւ բանկային ոլորտում»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |