ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԱՊՀ-Ն ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԱՆԿԱԽ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՊԱՆԱԿԻՑ

PanARMENIAN.Net - «Եթե ինչ-որ մեկը ակնկալում էր ԱՊՀ-ից հատուկ ձեռքբերումներ տնտեսության մեջ, քաղաքական եւ ռազմական ոլորտներում համագործակցության հարցում, ապա դա չէր կարող լինել»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուիտնը այսօր Երեւանում կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ԱՊՀ-ն ստեղծվել է նրա համար, որպեսզի ԽՍՀՄ փլուզման գործընթացները անցնեն ավելի քաղաքակիրթ եղանակով, բացառապես մեղմ, նվազագույն կորուստներով տնտեսության եւ մարդասիրական ոլորտներում: Այդ խնդիրները ԱՊՀ-ն կատարել է: ԱՊՀ երբեք չի ունեցել տնտեսական բնույթի գերխնդիրներ` տնտեսության ոլորտում ինտեգրման հարցում, նշել է Վլադիմիր Պուտինը: «Այդ պատճառով շատ բաներ, որոնք ակնկալում էին մեր քաղքացիները, չեն կայացել, քանի որ երբեք ոչ ոք այդ ուղղությամբ իրապես չի աշխատել: Այժմ, ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում, ստեղծվող ընդհանուր տնտեսական դաշտում հայտնվում են իրական ինտեգրացիոն համագործակցության տարրեր, հիմնադրվում են իրական տնտեսական ինտեգրման սկզբունքները: Դա արդեն այլ բան է: Եվ պարզվում է, որ ոչ բոլորն են դեռեւս պատրաստ նման քայլերի, իսկ մի մասը ակնհայտ հետաքրքվում է դրանով: Եվ ահա այդ կամավոր ինտեգրման նոր բազայի հիման վրա, հուսով եմ, որ կձեւավորվեն նոր ինտեգրացիոն ընկերակցություններ»,-ավելացրել է Ռուսաստանի նախագահը: Ինչ վերաբերվում է ԱՊՀ-ին, ապա դա բավականին օգտակար ակումբ է փոխադարձ իրազեկման, քաղաքական, մարդասիրական, վարչարարական ընդհանուր բնույթի խնդրահարույց հարցերի պարզաբանման համար: «Մենք չպետք է կորցնենք դա, քանի որ փոխհամագործակցության ծավալը ԱՊՀ երկրների միջեւ շատ մեծ է, մեր տնտեսությունների փոխկախվածությունը նույնպես: Եվ անկախ այլ ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներից, որոնք ընթանում են ԵվրԱսՏԸ-ի եւ ՄՏԴ շրջանակներում, շատ խնդիրներ են առաջանում: ԱՊՀ-ն դա մի հարթակ է, որտեղ երկրների ղեկավարները կարող են կանոնավոր կերպով հանդիպել եւ քննարկել իրենց խնդիրները: Ես գտնում եմ, որ ԱՊՀ անկասկած պետք է պահպանել, դրանում բոլորն են շահագրգռված, անկախ ներքաղաքական ներկապանակից»,-նշել է նա: Վլադիմիր Պուտինի խոսքերով, եթե Եվրամիությունը ստեղծվել է միավորման համար, ապա ԱՊՀ-ն քաղաքակիրթ ապահարզանի համար է: «Ահա, թե ինչում է տարբերությունը: Մնացածը քաղաքական շաղակրատություն է»,-ավելացրել է նա: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ԱՊՀ-ն լավ հարթակ է տարբեր հարցեր լուծելու համար: «Բարեփոխումների մասին խոսակցությունները գալիս են ԱՊՀ ապագայի նկատմամբ որոշ վատատեսությունից: Կա որոշ կեղծ պատկերացում, որ բարեփոխումներից ԱՊՀ-ն կվերածվի ԵՄ-ի նման մի բանի: Խնդիրները գալիս են ԱՊՀ-ն ԵՄ-ի մշտապես համեմատելուց, որից ԱՊՀ-ն միշտ ոչ շահեկան դիրքում կլինի: Պետք չէ ԱՊՀ գնահատել այդ հարթության վրա: Այնտեղ ինտեգրման բոլորովին այլ մակարդակ է: Մենք պետք է երջանիկ լինենք, մեր ունեցածով, հավաքվելու եւ հարցեր լուծելու մեր հնարավորությամբ»,-ավելացրել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---