ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է20 ապրիլի 2005 - 11:26 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի դիրքորոշումը հայկական հարցում` դիվանագետների խարդավանքների արդյունք է»: Այդ մաիսն այսօր «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն: «Ես միշտ ասում եմ, որ ցեղասպանությունը անհերքելի է եւ զոհերի թիվը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի»,-նշել է նա: Բելգեի խոսքերով, հենց նրա վերաբերմունքը հայկական հարցին նրա հանդեպ ճնշումների պատճառ հանդիսացավ: Ինչպես նշել է Բելգեն, իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին նա հրապարակել է նաեւ թուրքական թերթերում, սակայն չի թողել իր կոորդինատները նոր ճնշումներից խուսաթելու համար: Ավելին, նշում է նա, այսօրվա դրությամբ Թուրքիայում կան անձինք, որոնք կգերադասեին, որ Բելգեն ընդհանրապես գոյություն չունենար: Պրոֆեսորի խոսքերով, այն գործոններից մեկը, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի կողմից տարածքային նկրտումների վախն է: Սակայն, եթե Հայաստանը հայտարարի, թե չի պահանջի վերադարձնել տարածքները, ապա շատ հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ Բելգեն նշել է, որ այսօրվա դրությամբ հարկավոր է փոխել Թուրքիայի ԱԳՆ վարած քաղաքականությունը: Նրա խոսքերով, վերջերս նա հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ, որը խորհուրդ է խնդրել հայկական հարցի վերաբերյալ, ինչին Բելգեն պատասխանել է. «Դուք այնքան եք խճճել ամեն ինչ, որ հիմա ինքներդ ելք գտեք»; Մեկնաբանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Բելգեն նշել է, որ բոլոր գոյություն ունեցող հարցերը անպայման կգտնեն իրենց լուծումը, սակայն կան հարցեր, որոնց լուծման համար կպահանջվի 3 ամիս, եւ կան հարցեր, որոնց լուծումը կպահանջի 3 տարի: «ԵՄ-ն այնպիսի կառույց է, որը հնարավորություն է ընձեռնում մեղմելու վիճելի հարցերի լուծման ընթացքը, ոչ առանց հակամարտությունների մասնագետների օգնության»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցեղասպանության մասին բարձրաձայն խոսող շատ երկրներ ուղղակի օգտագործել են այդ լոզունգները իրենց նպատակներին հասնելու համար եւ շահարկել են այդ բառերը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |