Ռ. Քոչարյան. Հայաստանին հետաքրքրում է այն ճանապարհը, որը անցել է Լատվիան ԵՄ մտնելու համար

PanARMENIAN.Net - «Պետք է խոսել ոչ թե ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի բավարարման մասին, այլ հակամարտության առարկայի մասին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին եւ առաջին հերթին պետք է հաշվի առվի նրա կարծիքը, կապված այն բանի հետ, թե ինչպես են նրանք ցանկանում ապրել: Չեմ կարծում, որ կարող է լինել այնպիսի լուծում, որը կգոհացնի հակամարտության բոլոր կողմերին: Բայց իվերջո կստացվի այնպես, որ խնդիրը պետք է լուծվի ելնելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից եւ մենք կիրառել ենք այդ իրավունքը Ղարաբաղում»,- հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում ղարաբաղյան հակամարտության կողմերի համար այդ խնդրի լուծումը:

Ըստ նրա, «ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ բանակցությունները տեղափոխվել են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման հարթույթ»: «Հայաստանը երբեք հանդես չի եկել տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ: Ղարաբաղի անկախությունը չունի որեւէ ընդհանուր բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ տարածքում ձեւավորվեցին երկու պետություններ: Ղարաբաղի ժողովուրդը օգտվեց ինքնորոշման իր իրավունքից հանրաքվեի անցկացման ճանապաչհով: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ես չեմ հիշում այնպիսի դեպք, որ կայսերության փլուզումից հետո խոսք գնա տարածքային ամբողջականության մասին»` հայտարարել է երկրի նախագահը:



Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ առանձնազրույց է ունեցել Լատվիայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ համագործակցության քաղաքական եւ տնտեսական հարցեր: Նա հայտնել է նաեւ, որ տեղեկացրել է Լատվիայի նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածարջանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի եւ հանրապետությունների եւրաինտեգրման ընթացքի մասին: «Մեզ հետաքրքրում է այն ճանապարհը, որը անցել է Լատվիան ԵՄ մտնելու համար եւ մենք ցանկանում ենք, որպիսզի որոշ ուղղություններով Լատվիան աջակցի մեզ եւրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այսօր մենք քննարկել ենք մի շարք ուղղություններ եւ երեւվի մինչ այս տարվա վերջ կհասնենք ընդհանուր լուծումների ու այդ ժամանակ կպարզվի, թե կոնկրետ որ ուղղություններով Լատվիան կաջակցի մեզ»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Լատվիայի միջեւ վերջին տարիներին զարգացող քաղաքական երկխոսությունից եւ խորհուրդարանական մակարդակի հանդիպումներից: Բացի այդ, Հայաստանի նախագահը ողջունել է Լատվիայի նախագահի հետ ժամանած գործարարների պատվիրակությանը եւ տեղեկացրել է, որ ունի մեծ ակընկալիքներ Երեւանում անցկացվող հայ-լատվիական գործարար համաժողովից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---