Ռ.Քոչարյան. 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «իրական հնարավորություն է տեսնում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դրական ուղղությամբ տեղաշարժելու համար»: Ըստ ՀՀ նախագահի, ինքն ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացում դեկտեմբերի կեսին, երբ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: «Կարծում եմ, որ հունվարի վերջին մենք կկարողանանք ավելի կոնկրետ խոսել լրագրողների հետ»,- նշել է Հայաստանի նախագահը: Ռ.Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար, որոնք ձեռնարկվել են Սլովենիայի կողմից ԵԱՀԿ նախագահության շրջանակում 2005 թվականին: Նա հիշեցրել է, որ Սլովենիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելն այս տարի երկու անգամ այցելել է տարածաշրջան եւ կանոնավոր կապ է պահպանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: «Հենց ԵԱՀԿ-ում Սլովենիայի նախագահության շրջանում մեզ հաջողվեց ակտիվացնել խաղաղ գործընթացը մինչեւ այն մակարդակը, որ այսօր մենք զգուշավոր լավատեսությամբ խոսում ենք հակամարտության կարգավորման հեռանկարների մասին»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---