Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Սլովենիայի նախագահին այցելել Հայաստան 2006 թվականին

PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ չնայած այն մեծ հեռավորությանը, որ բաժանում է Սլովենիան Հայաստանից, երկու երկրների միջեւ շատ ընդհանրություններ կան, եւ երկու երկրները ունեն համագործակցության զարգացման մեծ ներուժ: Յ.Դռնովշեկը նշել է, որ այսօր հիմնական խնդիրն է նախապատրաստել եւ ստորագրել երկկողմ փաստաթղթերի հիմնական փաթեթը, ինչը թույլ կտա ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Նա ասել է, որ շնորհակալությամբ է ընդունել 2006 թվականին Հայաստան պաշտոնական այց կատարելու` Ռոբերտ Քոչարյանի հրավերը եւ հույս է հայտնել, որ մինչեւ այցի սկիզբը կողմերին կհաջողվի քայլեր ձեռնարկել հարաբերությունների ատիվացման համար:



«Մեզ շատ է հետաքրքրում բարեփոխումների իրականացման եւ Եվրոպական Միությանն ինտեգրվելու սլովենական փորձը, հատկապես` հաշվի առնելով այն, որ մեր երկրների չափսերը եւ բնակչության քանակությունը համադրելի են», - նշել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ սլովենացի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, իրավիճակը Բալկաններում եւ Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Նոյեմբերի 21-ի երեկոյան պաշտոնական այցով Լյուբլյանա ժամանած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպումներ է անցկացրել Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի եւ վարչապետ Յանեշ Յանշի հետ: Կայացել են նաեւ հայ-սլովենական բանակցություններ ընդլայնված կազմով: Նոյեմբերի 23-ին Հայաստանի նախագահը Լյուբլյանայում կհանդիպի Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Դիմիտրի Ռուպելին եւ Սլովենիայի Ազգային Ժողովի նախագահ Ֆրանցե Ցուկյատիին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---