Ռոբերտ Քոչարյան.Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը

PanARMENIAN.Net - «Հայաստանը երբեք հանդես չի եկել Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության դեմ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք միայն ասել ենք, որ անդամակցության գործընթացը եւ ԵՄ-ի կողմից առաջադրվող պայմանները պետք է միասնական լինեն բոլոր թեկնածու երկրների համար: Մենք գտնում ենք, որ չպետք է լինեն որեւէ արտոնյալ պայմաններ, որոնք պայմանավորված են այս կամ այն երկրի ռազմավարական դիրքով, չափսերով կամ բնակչության քանակությամբ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրները «պետք է լավ հարաբերություններ հաստատեն իրենց հարեւանների հետ եւ ճանաչեն իրենց պատմության էջերը, որքան էլ ծանր դրանք լինեն»: «Իսկ ինչ վերաբերվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բուն գործընթացին, ապա մեզ համար այն կունենա դրական բնույթ, քանզի մենք կունենանք ավելի կանխատեսելի հարեւան, իսկ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը կդառնա մեր սահմանը ԵՄ-ի հետ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---