Հայաստանի խորհրդարանի խոսնակը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը քննարկել են Ուկրաինայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխխոսնակ Ադամ Մառտինյուկը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---