Ժակ Շիրակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է ղարբաղյան հարցը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի հանդիպումը: Հանդիպմանը, որը տեւել է մոտ մեկ ժամ, հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո Ժ. Շիրակը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այսօր 19:45 երեւանյան ժամանակով Փարիզի Ռամբույե արվարձանում կանցկացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանց կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այնուհետեւ, 20:30 Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն դեմ առ դեմ: Բանակցությունները կանցկացվեն փակ դռների ետեւում: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը մամուլի համար հայտարարություններ չեն անի: Չի բացառվում, որ կարճ հայտարարությամբ հանդես գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---