Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել սումգաիթյան ողբերգության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին, Սումգաիթի հայկական ջարդերի 18-րդ տարելիցին, Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Ազգային անվտանգության վարչության ղեկավար Գորիկ Հակոբյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ծաղկեպսակ են դրել ողբերգության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերի համաձայն, սումգաիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: «Մեր պարտքն է հիշել Սումգաիթում նահատակվածներին: Ցավոք, մեղավորներին պատժելը մեր ուժերից վեր է, բայց մենք անընդհատ պետք է հիշեցնենք ողջ աշխարհին կատարվածի մասին: Այդ ահավոր հանցագործության ճանաչմանը ուղղված քայլերը բավարար կլինեին, եթե միջազսգային հանրությունը ճանաչեր սումգիթյան ջարդերը»,- ընդգծել է Սարգսյանը:



Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-28 Ադրբեջանի ՍՍՀ-ի Սումգաիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները կազմակերպել էին հայկական ջարդեր, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, մահացել էր 32 մարդ, տասնյակ մարդիկ ստացել էին վնասվածքներ: 1988թ. Սումգաիթում բնակվում էր 18.000 հայ, որոնք դարձան գաղթականներ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---