Էթյեն Ռասի. «Էյր Ֆրանսի» միջոցով մենք կփորձենք Հայաստանը ներկայացնել աշխարհին»

PanARMENIAN.Net - «Էյր Ֆրանս» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչության բացումը Հայաստանում ավիաընկերության գլխավոր կարգախոսի իրականացումն է` «Զարգացնել տնտեսական հարաբերությունների ուղղությունը»: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ավիաընկերության Եվրոպայի երկրների գծով տնօրեն Էթյեն Ռասին: Նրա խոսքերով, Երեւան-Փարիզ-Երեւան մշտական չվերթի բացման հարցում ընկերության համար առաջնային եղան երեք նկատառումներ: «Առաջինը, դա ռազմավարական որոշում է, քանի որ «Էյր Ֆրանսը» մտադիր է զարգացնել կապերը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: Երկրորդը, «Էյր Ֆրանսի» միջոցով մենք կփորձենք Հայաստանը ներկայացնել աշխարհին, որպես հին մշակույթ եւ զբոսաշրջության համար գրավիչ երկիր, եւ երրորդը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը միակն է տարածաշրջանում, որ կարող է Airbus-320 տիպի ինքնաթիռներ ընդունել»,-ասել է նա: Ըստ Ռասիի, նոր չվերթը կավելացնի ընկերության ուղեւորահոսքը տարածաշրջանում 10 տոկոսով: Նա նաեւ նշել է, որ չվերթերի չվացուցակը այնպես է կազմվել, որ ուղեւորները հասցնեն այլ չվերթերի` ժամանման օդանավակայանից: «Մենք նաեւ համաձայնության ենք եկել Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության հետ համատեղ չվերթերի վերաբերյալ: Համաձայնագիրը դեռեւս պաշտոնապես ստորագրված չէ, սակայն ես կարծում եմ, որ դա մոտ ապագայի գործ է»,-ասել է «Էյր Ֆրանսի» Եվրոպայի գործերով տնօրենը:



Ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում «Էյր Ֆրանս» ավիաընկերությունը մտադիր չէ բացել պաշտոնական ներկայացուցչություն: «Հայաստանը մեզ բավարարում է որպես տարանցիկ երկիր»,-ընդգծել է Էթյեն Ռասին:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---