18  18.12.14 - Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ստորագրել է համագործակցության մասին տասնհինգ համաձայնագրեր

ԵՄ-ն ՀՀ-ում 10 մլն եվրոյի ծրագրեր կիրականացնի. Պայմանագրերը ստորագրվել են

ԵՄ-ն ՀՀ-ում 10 մլն եվրոյի ծրագրեր կիրականացնի. Պայմանագրերը ստորագրվել են

PanARMENIAN.Net - Եվրամիությունը 10 մլն եվրո բյուջեով ծրագրեր կիրականացնի Հայաստանում: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, համապատասխան 15 պայմանագիր է ստորագրվել, որոնք միտված են քաղհասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:

Պայմանագրերը կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային գործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:

Ստորագրման արարողությանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Եվրամիությունը պատրաստ է ամրապնդել երկկողմ գործակցությունն ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով»,- նշել է Հրիսթեան:

Առաջիկա 3 տարվա ընթացքում Եվրամիությունը ՀՀ-ին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Համապատասխան փաստաթուղթը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրել էին ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հայտարարվել էր եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով ՀՀ-ն ԵՄ-ին 7 մլն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 մլն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար: ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ էին ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 մլն եվրո կտրամադրի` ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:

ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու գյուղնախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը՝ ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:

Պայմանագրերից 4-ը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:

Մեկ այլ ծրագիր կնպաստի Վայքում և Սպիտակում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:

Նոր ծրագրերի մեծ մասը կատարվում են «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների զարգացման» թեմատիկ ծրագրի միջոցով հայտարարված գլոբալ և տեղական հայտամրցույթների հրավերների արդյունքում:

Կարդացեք նաև՝ Եվրամիությունը ՀՀ-ին կտրամադրի 140-ից 170 մլն եվրո. Առանձնացվել է ֆինանսավորման առաջնային 3 ոլորտ

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---