Ադրբեջանն ամրացնում է պաշտպանական բնագիծը՝ գիտակցելով, որ հայկական կողմը ևս կարող է հարձակվել

Ադրբեջանն ամրացնում է պաշտպանական բնագիծը՝ գիտակցելով, որ հայկական կողմը ևս կարող է հարձակվել

PanARMENIAN.Net - Բնական է, որ սառեցված, թեժացող, իսկ մեր պարագայում նաև` դանդաղ պատերազմի մեջ գտնող հակամարտության կողմերը պարբերաբար կահավորում են իրենց պաշտպանական բնագիծը, ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական զինուժն այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է կատարում:

«Մենք էլ, իրենք էլ իրենց պաշտպանական բնագծի ինժեներական կահավորումը մշտապես կատարում ենք, հագեցնում, սա մշտական պրոցես է, հակամարտության տրամաբանություն դա է հուշում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը:

«Հայկական ժամանակը» գրել էր, որ նման աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում, իսկ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից էլ տեղեկացրել են, որ նման աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում:

Ռազմական որոշ մասնագետների պնդմամբ` իրականում սա նշանակում է, որ Ադրբեջանը նման քայլերի դիմելով` սկսել է գիտակցել, որ հայկական կողմն էլ կարող է հարձակվել: Բանն այն է, որ երբ հայկական կողմը տարիներ շարունակ նման ինժեներական պատնեշներ էր կառուցում, Ադրբեջանը դա չէր անում` մեծամտորեն որևէ հարձակման չսպասելով ՀՀ զինուժից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---