ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է թիվ մեկ գերխնդիրը լինի ողջ հայության համար

PanARMENIAN.Net - «Արցախյան հերոսամարտը եւ դրան հաջորդած բանակցային գործընթացը Անկախության մեր տարիների անբաժանելի տարրն է»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք երրորդ համաժովի բացմանը: Նա նշել է, որ մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: «Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց»,-նշել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չկա, քանի որ պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով:



«Մեր դիրքորոշումը հետեւյալն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է: Նրա կազմավորման իրավական հիմքերն` անխոցելի: Երկրի տնտեսությունը զարգանում է կայուն, խորանում են ժողովրդավարական բարեփոխումները: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի: Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---