ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ` ԽՆԴՐԵԼՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերին` կոչ անելով պաշտպանել թերթը երկրի իշխանությունների հալածանքներից: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դիմումում ասվում է, որ թերթը գրոհի է ենթարկվել Հեյդար Ալիեւի եւ նրա որդու դեմ օտարերկրյա գործարարների ներկայացրած հայցի վերաբերյալ հրապարակումից հետո` երկրում սեփականաշնորհում անցկացնելիս խարդախությունների կապակցությամբ: Թերթի դեմ հարուցվել է յոթ դատական գործ, որոնց հետեւանքով թերթը կարող է փակվել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանները լիովին կախված են իշխանություններից, նման սպառնալիքը միանգամայն իրական է թվում: Ուստի մենք հավատում ենք, որ իրադարձությունների նման զարգացումը կարելի է կանխել միայն միջազգային հանրության միջամտության դեպքում», - նշվում է «Ենի Մուսավաթ»-ի գլխավոր խմբագրի ուղերձում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---