ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կկայանա Հայաստանի նախագահի ընտրություններից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի ուղեւորությունը ԱՄՆ եւ Ֆրանսիա` նա նշել է, որ այն չի ազդի հակամարտության կարգավորման ընթացքի վրա: Նշենք, որ ընտրությունները Հայաստանում նախատեսված է անցկացնել 2003 թվականի փետրվարի 19-ին:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---