Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմանի հարաբերությունների մակարդակը շատ բարձր է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմանի հարաբերությունների մակարդակը շատ բարձր է: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, անձնական հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրներին վերաբերող մի շարք հարցեր: «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ հատուկ շեշտադրություն ենք կատարել տնտեսական հարաբերությունների զարգացման եւ բարձրագության կրթության բնագավառների վրա: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործնեությունը հանդիսանում է մեր երկկողմանի փոխշահագրգռվածության հաստատումը: Մենք քննարկել ենք նաեւ Ղարաբաղյան հարցը, որում Ֆրանսիայի նախագահը փորձագետ է հանդիսանում»,- նշել է Ռոբերտ Քչարյանը:



Հայաստանի նախագահը նաեւ ասաց, որ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը: «Հայ համայնքը հսկայական ներդրում է ունենում երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա: Ես գիտեմ, որ շատ մարդիկ հատուկ եկել են Երեւան, որպեսզի ներկա գտնվեն Ֆրանսիայի հրապարակի բացմանը Երեւանում»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---