Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի սկզբին

Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է   կայանալ  դեկտեմբերի սկզբին

PanARMENIAN.Net - Հավանական է, որ Հայաստանի ու Ադրեբջանի նախագահներ ՍերժՍարգսյանի և ԻլհամԱլիևի հանդիպումը կայանա առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում:

«Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Թե որ օրը և որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը կհայտնի սահմանված կարգով», - ասել է Շարմազանովը, հաղորդում է Sputnik Արմենիան:

Հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---