ՀՀԿ պատգամավոր. «Նախագահն ասել է՝ դիրքեր ենք հետ բերել»28 ապրիլի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ լայնածավալ պատերազմի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի խոսել, բայց ասել է, որ դիրքեր ենք հետ բերել: Այս մասին Խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: ՊԲ խոսնակը ապրիլի 27-ին հերքել էր դիրքեր վերադարձնելու մասին լուրը: Կարախանյանը տեղյակ չէ այդ հերքումից, գրում է Aravot.am-ը: Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ շտաբում բացթողումների մասին, ապա Կարախանյանը մանրամասներ չի կարողանում հիշել: Ասում է. «ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին էլ նախագահը չի խոսել, բայց ասել է` մտածելու, նախապատրաստվելու բան ունենք, որ թշնամու կողմից հարձակումներն անակնկալ չլինեն, կարողանանք պատշաճ հակահարված տալ»: Հարցին, թե ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները վերանայելու մասին նախագահը խոսե՞լ է, Կարախանյանը պատասխանել է. «Նախագահը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ մենք իրավունք չունենք հզոր տերությունների հետ մեր հարաբերությունները վատացնենք: Եվ եթե լսել եք նախագահի ելույթները, պարզորոշ երևում է, որ հավասարը-հավասարի նման է գնում»: Նրա խոսքով, ՌԴ-ի հետ կապված Սարգսյանը նաև ասել է. «Չպետք է թույլ տանք, որ դա վերածվի հակառուսական հիստերիայի»: Ապրիլի 4-ին ՀՀ նախագահը հայտարարել է. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն «ազատագրել», այս պահին ամբողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |