ՌԴ հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը վավերացվել է

ՌԴ հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու համաձայնագիրը վավերացվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

Ինչպես խորհրդարանի նիստում ասել է փաստաթուղթը ներկայացնող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, համաձայնագրի նպատակն է կատարելագործել ՀՕՊ համակարգը Կովկասի տարածաշրջանում: Ըստ նրա, ՀՕՊ միավորված ուժերի գործողությունները համակարգելու է ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը` ՌԴ Հարավային զինվորական շրջանի ղեկավարությունը:

Հասարակության շրջանում մտահոգություններ կան կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ:

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ավելի վաղ Ազգային ժողովի մուտքի մոտ պահանջում էին կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---