Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանում 2 մլն 285 հազար 830 ընտրող կա

PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրազանգվածի վերջնական ցուցակներում 2 մլն. 285 հազ. 830 ընտրող է ընդգրկված: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նրա խոսքերով, վերջնական ցուցակը, համեմատած նախնական ցուցակի հետ, կրճատվել է 43 հազար ընտրողով: «Ավելի վաղ հրապարակված ընտրացուցակը, որը ներառում էր 2 մլն. 328 հազար 747 ընտրող, աստիճանաբար կրճատվել է ոստիկանության կողմից անցկացվող ճշտումների արդյունքում: Ճշտումների արդյունքում ընտրողների ցուցկներից հանվել է քաղաքացիների 9 հազար անուն, ովքեր զինծառայության մեջ են , 9 հազ. 37 մահացածների, 430 դատապարտվածների անուններ: Բացի այդ, ընտրացուցակներից դուրս են մնացել 26,3 հազար քաղաքացի, ովքեր փոխել են իրենց բնակության վայրը»,- նշել է Մահտեսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցնելու են մայիսի 12-ին: Ընտրություններին մասնակցելու է 22 կուսակցություն եւ մեկ դաշինք: 131-հոգանոց խորհրդարան անցնելու համար հավակնում են 1247 պատգամավոր համամասնական ցուցակներով եւ 119 թեկնածու մեծամասնական համակարգով: Սահմանադրության համաձայն, կուսակցություններին պատկանում է 90 տեղ, առանձին թեկնածուներին` 41 տեղ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---