ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը» ստորագրել են համաձայնագիր` քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ի դեմս ՀՀԿ Խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ելնելով մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքից, ՀՀ Նախագահի աջակցությամբ ստորագրել են համաձայնագիր` քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Քաղաքական կոալիցիան իր հերթին Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ` ի դեմս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Քաղաքական կոալիցիայի ստեղծման հիմնական նպատակն է Ազգային Ժողովի չորրորդ գումարման ժամանակահատվածում ձեւավորել հասարակության առավել մեծ վստահությունը վայելող, արդյունավետ գործող օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ապահովել նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացումը: Քաղաքական կոալիցիայի եւ Համագործակցության կողմերը պարտավորվել են իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց եւ Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ, հաղորդում է հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---