Լևոն Մկրտչյան. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համար, հավանաբար, հուշագիր պետք կլինի

Լևոն Մկրտչյան. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համար, հավանաբար, հուշագիր պետք կլինի

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու համար, հավանաբար, հուշագրի անհրաժեշտություն կլինի: Այս մասին «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե ի՞նչ պորտֆելներ կպահպանի Դաշնակցությունը, նախարարը նշել է. «Խնդրում եմ մի քիչ համբերեք: Բանակցություններն ընթանում են: Դրա մասին հրապարակային կասվի», մեջբերում է Aysor.am-ը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ իշխող կուսակցության հետ համագործակցությունը եղել է անժամկետ և կարող է շարունակական բնույթ կրել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---