ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունը հավասարակշռված եւ փոխզիջումային փաստաթուղթ է

PanARMENIAN.Net - «Մենք շարունակում ենք աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ: Այո, կլինեն ընտրություններ, սակայն մենք դրանք չենք կապում բանակցային գործընթացի հետ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով նորից կայցելեն տարածաշրջան. դա կլինի դեկտեմբերի վերջում կամ էլ հունվարին, եւ նորից բանակցություններ են տարվելու: «Իհարկե, ընտրությունների ընթացքում ողջ ուշադրությունը կկենտրոնանա ընտրական գործընթացի վրա, եւ մենք կկարողանանք կարգավորմանը նույնքան ժամանակ հատկացնել, որքան առաջ: Այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվելու են»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Պատասխանելով այն հարցին` արդյոք կարող է Հայաստանի դիրքորոշման վրա ազդել կառավարության փոփոխությունը երկրում, Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Ես հուսով եմ, դա տեղի չի ունենա: Այդ պատճառով, համանախագահները ցանկանում են, որպեսզի Հայաստանում եւ աշխարհում տեղյակ լինեն` ինչպիսի հիմնային սկզբունքներ կան փաստաթղթում, որպեսզի ով էլ ընտրվի Հայաստանում ընտրությունների արդյունքում, երկիրը շարունակի մնալ եւ գործել նույն դիրքորոշման տեսանկյունից»: «Մենք պետք է շարունակենք աշխատել այդ փաստաթղթի հիմքով: Նա շատ մանրակրկիտորեն է պատրաստվել, դա հավասարակշռված եւ շատ փոխզիջումային փաստաթուղթ է: Մենք պետք է վստահ լինենք, որ այն բանից, թե ով կհաղթի Ադրբեջանի եւ Հայաստանի առաջիկա ընտրություններում դիրքորոշումը չի փոխվի»,- հավելել է Վարդան Օսկանյանը ԱՊԱ-ին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---