ՀՀԿ խոսնակ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասելիքներ չկան

ՀՀԿ խոսնակ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեծ սպասելիքներ չկան

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ սպասելիքներ չունի սեպտեմներին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: Այս մասին նա հայտարարել է ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո:

«Շրջադարձային ակնկալիքներ չունեմ նախարարների հանդիպումից, որովհետև տեսանելի չեն կառուցողական միտումներ Ադրբեջանի կողմից: Որևէ մեկի համար կարծում եմ գաղտնիք չի լինի, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդելու է հայկական դիրքորոշումը: Հայկական կողմի դիրքորոշումն էլ շատ հստակ է՝ պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»,- ասել է Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց:

Երկու երկրի արտգործնախարարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր՝Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս խոսվել է՝ համապատասխան պայմաններ ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար:

Կարդացեք նաև՝ Զախարովա. ԼՂ հիմնահարցը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից է

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---