ՀՀ-ն ու Դանիան կդյուրացնեն վիզային ռեժիմը քաղաքացիների որոշ խմբերի համար

ՀՀ-ն ու Դանիան կդյուրացնեն վիզային ռեժիմը քաղաքացիների որոշ խմբերի համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Դանիայի թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության նիստում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում մինչև 90 օր մնալ Դանիայում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում:

«Դյուրացումը վերաբերում է գիտնականներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, պատվիրակության անդամներին»,- ասել է նա:

ՀՀ կառավարության համաձայն՝ համաձայնագիրը միտված է Հայաստանի և Դանիայի միջև տնտեսական, հումանիտար, մշակութային և կրթական համագործակցության զարգացմանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---