Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է

Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է

PanARMENIAN.Net - Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը։

Այն սահմանում է սկզբունքները, որոնցով նախանշվում են ԵՄ ու ԱլԳ 6 երկրների՝ ՀՀ, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հեռակա համագործակցության ուղիները տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում:

Մասնակից երկրների տարածքում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումներում նշվում է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---