Ընդդիմությունը փակել է Երևանի Ֆրանսիայի հրապարակը

Ընդդիմությունը փակել է Երևանի Ֆրանսիայի հրապարակը

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» և «Մերժիր Սարժին» նախաձեռնությունները, որոնք ապրիլի 13-ից ցույցեր են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու նպատակով, փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Փակ են հրապարակից դեպի Սայաթ-Նովա փողոց ուղղությունը, Մաշտոցի պողոտայից դեպի Մատենադարան և Օպերայից ներքև ուղղությունները, դեպի Բաղրամյան պողոտա ուղղությունը։

Ապրիլի 14-ին ընդդիմությունը պատրաստվում է շրջափակել իշխող ՀՀԿ գլխամասային գրասենյակը։

Ավելի վաղ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ազդարարվեց ընդդիմության քառօրյա հանրահավաքների սկիզբը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---