«Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» անդամները Բաղրամյանում են (Թարմացվող)

«Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» անդամները Բաղրամյանում են (Թարմացվող)

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Ֆրանսիական հրապարակից շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: Ոստիկանները երկաթյա արգելապատնեշներ են տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբում, պատնեշ կազմել:

17:38 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 19:00-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կմեկնարկի հանրահավաքը:

17։34 ԵԼՔ դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը միացել են ցույցին:

17:30 Փաշինյանը դուրս եկավ Նաիրի Բ/Կ-ից և միացավ Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակողներին:

17:07 Փաշինյանը Նաիրի ԲԿ-ում լրագրողներին հայտնել է, որ շուտով միանալու է ցուցարարներին: Նա ասել է, որ իր աչքը վնասվել է ձայնային նռանակից, և կոչ է արել ոստիկանությանը չկիրառել այդ միջոցը ցուցարարների դեմ: նա հավելել է, որ Մարտի 1-ի զոհերից Համլետ Թադևոսյանը, ամենայն հավանականությամվ, հենց ձայնային նռնակից է զոհվել:

16:43 Տուժել է երեք ոստիկան, նրանք Նաիրի ԲԿ-ում են:

16:29 Շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է, և որ նա շուտով Բաղրամյան պողոտայում կմիանա ցուցարարներին:

16։08 Ոստիկանությունը դիմել է Փաշինյանին․ «Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»:

16:07 Նիկոլ Փաշինյանին ՆԱԻՐԻ Բ/Կ են տեղափոխել, հայտնում է aysor.am-ը:

16:05 Ցուցարարներն ու ոստիկանները կատարում են Հայաստանի հիմնը: Իրավիճակը հանդարտվել է:

16:00 Ոստիկանները ցուցադրաբար հանեցին հակագազային դիմակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գազ չկիրառել ցուցարարների նկատմամբ, իսկ ցուցարարներն էլ իրենց հերթին մի քանի քայլ պետք է նահանջեն:

15:53 Ոստիկանությունը նախազգուշացրել է ցուցարարներին, որ ցույցը ցրելու որոշում կա: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի տեղեկություններով, ոստիկանները մեկուսացրել են Նիկոլ Փաշինյանին:

15:50 Ոստիկանները հակագազային դիմակներ են հագնում:

15:43 Ոստիկանները նորից վերականգնեցին փշալարը, քաղաքացիների շրջանում տուժածներ կան

15:35 Մեկ քաղաքացի վնասվածք է ստացել: Ոստիկանական պատնեշի հետևում քաղաքացիներ կան. ոստիկանները երկու կողմից ցուցարարներով են շրջափակված:

15:31 Նիկոլ Փաշինյանն այժմ է ձեռքերով է փորձում հեռացնելփշալարերը: Ոստիկանությունը գազ կիրառեց:

15:27 Նիկոլ Փաշինյանը փայտի կտորով փորձում է հեռացնել փշալարերը:

15:23 Ցուցարարները հաղթահարել են երկաթյա արգելապատնեշները, հասել փշալարերի մոտ:

15:20 Բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարների միջև: Փշալար է անցկացվել Բաղրամյան պողոտայի վրա:

15:17 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է՝ պատգամավոր Փաշինյանին, Նազարյանին, Միրզոյանին ու Միքայելյանին կանցկացնի ներս, բայց բացել ոստիկանների կազմած բարիկադները չի կարող: Փաշինյանն ասում է՝ ինքն է ընտրելու, որտեղից անցնի ներս:

15:15 Նիկոլ Փաշինյանն այժմ բանակցում էՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի հետ՝ ԱԺ մուտք գործելու համար:

50  16.04.18 - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցը Երևանի փողոցներում. Op 4
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---