Սարգսյանի խորհուրդը ԵԼՔ-ին՝ Փաշինյանին բերել ԱԺ դահլիճ

Սարգսյանի խորհուրդը ԵԼՔ-ին՝ Փաշինյանին բերել ԱԺ դահլիճ

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը՝ քվեարկությունից հետո ԵԼՔ խմբակցության՝ դահլիճում գտնվող պատգամավորներին դիմելով, խորհուրդ է տվել նրանց բոլոր ջանքերը գործադրել «իրենց գործընկերոջը փողոցից ԱԺ բերելու» համար։

«Դա կլիներ ձեր մեծագույն վաստակը․ երբեք անձամբ ես կամ մեր քաղաքական ուժը արյան ծարավ չենք ունեցել։ ՄԵնք արյուն շատ ենք տեսել, բայց երբեք նույնիսկ թշնամու արյուն չեմ ուզեցել», - նշել է նա։

Սարգսյանն ընդգծել է, որ ժողովուրդը չի կարող լինել օրինազանց։ «Եթե լիներ օրինազանց, փողոցում միլիոնավոր մարդիկ կլինեին», - նշել է նա՝ շեշտելով, որ ընդդիմությունը լավ գիտի՝ իրականում փողոցում քանի մարդ կա։

Ընդդիմությունը 5-րդ օրն է՝ մասսայական ցույցեր է անցկացնում Սարգսյանի վարչապետության դեմ։ Նախօրեին ոստիկանների ու ցուցարարների բմիջև բախումներում տուժել են 46 մարդ, այդ թվում 6 ոստիկան․ նրանք վիրավորվել են հատուկ միջոցների կիրառումից։ Տուժել էր նաև ընդդիմության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, ապաքինվել ու վերադարձել էր հիվանդանոցից։ Ապրիլի 17-ին Սարգսյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին և համակիրների հետ փորձում է շրջափակել մայրաքաղաքի պետհիմնարկները։

Սարգսյանը երկիրը ղեկավարում է 2008 թվականից՝ նախագահի պաշտոնում։ 2015-ին երկրում սահմանադրական հանրաքվե անցկացվեց ու կառավարման ձևը փոխվեց կիսանախագահականից խորհրդարանականի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---