Նախիջեւանում հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է

PanARMENIAN.Net - «Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի եւ խաչքարերի ոչնչացումը միջնադարյա բարբարոսություն է եւ հանցագործություն համաշխարհային մշակույթի առջեւ: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել ամբողջական տեղեկատվությունն այդ մասին»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը, որը կոչված է ուսումնասիրել պատմամշակութային հուշարձանների հետ կապված իրավիճակը: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բազմիցս են հայտարարել, որ մենք բան չունենք թաքցնելու եւ պատրաստ ենք ընդունել ՅՈՒՍԵԿՕ-ի առաքելությանը: Սակայն Ադրբեջանը միշտ դեմ է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը ոչնչացվեց ադրբեջանցի զինծառայողների կողմից 2005 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ ոչնչացվեցին այն 10 000 խաչքարերից, որ եղել են գերզմանոցում, կանգուն մնացած 3500 խաչքարերը: Ներկայումս գերեզմանոցը վերածվել է ռազմական պոլիգոնի:
 Ուշագրավ
Մեկնաբանելով այն, որ ԲՀԿ-ն հրաժարվեց անդամակցել կոալիցիային, պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ-ն գործելու է ի շահ մեծամասնության
«Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը