Վարչապետի խորհրդական. 3 ավիաընկերություն պատրաստ է աջակցել Վրաստան-ՌԴ ճգնաժամի կարգավորմանը

Վարչապետի խորհրդական. 3 ավիաընկերություն պատրաստ է աջակցել  Վրաստան-ՌԴ ճգնաժամի կարգավորմանը

PanARMENIAN.Net - 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան», պատրաստակամ է մասնակցել Վրաստանի և ՌԴ միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով:

«Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով:Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,-ասվում է գրառման մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըհրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներիրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Տուրօպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքից: Բացի այդ, Պուտինը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիներին և նրանց ուղեբեռը ՌԴ վերադարձնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---