Վիտալի Բալասանյան. Թե Փաշինյանը, թե ահաբեկչական «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են (վիդեո)

Վիտալի Բալասանյան. Թե Փաշինյանը, թե ահաբեկչական «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին: Այս մասին LiveNews.am-ին հարցազրույցում հայտարարել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ խոսելով Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպման մասին: Բալասանյանի խոսքով՝ ՀՀ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ «տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն»:

«Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանի կողմնակիցներին և «Սասնա ծռերին»՝ թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել է Բալասանյանը:

Նա նշել է, թե իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»:

«Նրանք կարող են ահաբեկչություն իրականացնել, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀ իշխանությունների դեմ, որովհետև թե Նիկոլ Փաշինյանը, թե էդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են՝ մեկ ահաբեկչական խմբավորում: Մեկը զենքով, մեկը գրիչով իշխանությունը բռնազավթել են, բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունով լսեն և համայն հայությունը րոպե առաջ քայլ անի»,- ասել է Բալասանյանը:

Սեպտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Սասնա ծռերի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին: Ըստ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրության հարցեր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---