Իսրայելը ճնշում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու ԱՄՆ հայկական համայնքի ձգտումը

PanARMENIAN.Net - Բացի ԱՄՆ-ում հակահայկական գործունեությանն աջակցելուց, մի շարք իսրայելական գիտական կազմակերպություններ` ազգությամբ հայ որոշ ներկայացուցիչների հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայագիտական գիտա-հետազոտական կառույցների մեջ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված «Իսրայելի քաղաքականությունը Կովկասում. խնդիրներ եւ տարածաշրջանային դաշնակիցներ» հոդվածում, որի հեղինակը «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանն է: Նրա կարծիքով, ԱՄՆ «գիտության» նման ներկայացուցիչների եւ «ծախված» հայ «գիտնականների» հիմնական խնդիրն է` հիմնավորել այն կեղծ տեսությունը, որի համաձայն հայկական էթնոսը սեմիտական է եւ խիստ նմանություն ունի հրեական ժողովրդի հետ: «ԱՄՆ-ում ամենուրեք այդ տեսությունը քարոզելու ճանապարհով Իսրայելը ճնշում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու ԱՄՆ հայկական համայնքի ձգտումը, եւ այնպիսի կարծիք է ստեղծում, թե իբր Կովկասը, ինչպես նաեւ Փոքր Ասիան հայ ժողովրդի սկզբնական հայրենիքը չեն հանդիսանում եւ, վերջապես, ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական ու հրեական սփյուռքերի զանգվածային ձուլման ճանապարհով փորձում է հսկողություն հաստատել հայկական համայնքի ազդեցիկ կապիտալի հանդեպ»,- գտնում է փորձագետը:



Հոդվածում ընդգծվում է, որ Եվրոպայի հայության «հրեականացման» նախագիծը մշակվել է թուրք-հրեական պատմաբանների եւ հոգեբանների կողմից 1930-ական թթ.: «Այդ առումով Թուրքիայի հիմնական խնդիրը 1915թ. իրադարձությունների եւ Արեւելյան Հայաստանում եղած հայրենիքի մասին պատմական եւ գենետիկական հիշողություններ ունեցող հայության մնացորդների եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյա-հոգեբանական ոչնչացումն էր: Գերմանիայում եւ Լեհաստանում հայերի հրեական ծագման ակտիվ քարոզչությամբ էին զբաղվում թուրքամետ կազմակերպություններն ու պաշտոնյաները, իսկ Բալկաններում եւ Ֆրանսիայում` հրեական ակտիվիստներն ու հասարակական գործիչները: Տարօրինակ է այն փաստը, որ հայ գիտական շրջանակները մինչ օրս չեն գիտակցում ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական շրջանակներում քարոզվող կեղծ տեսության վտանգը, մինչդեռ այն այսօր արդեն իր բացասական պտուղներն է տալիս: Առավել վտանգավոր երեւույթ կարելի է համարել աշխարհաքաղաքացիական եւ բացահայտ հրեամետ տրամադրությունների ակտիվությունը բուն Հայաստանի հասարակությունում, որը լրացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամական եւ եղբայրական փոխհարաբերություններ ստեղծելու զգալի, մեծ մասամբ երիտասարդական զանգվածների ձգտումով` դրան հաղորդելով ազգային նույնություն եւ հայկական պետականության ու ազգի երբեմնի հզորությունն ու մեծությունը վերականգնելու ազգային ձգտումները: Այլ խոսքով, Հայաստանում հրեական ակտիվությունը ամբողջապես լուծում է հայկական համայնքում առկա թուրք-ադրբեջանական խնդիրները»,- գրում է Էդուարդ Աբրամյանը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---