Հայաստանի հանդեպ ԵԽ ԽՎ կողմից պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել երկրում հետագա բարեփոխումների անցկացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 15-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին: Զրուցակիցները քննարկել են ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանը վերաբերող հարցեր: Ա. Բաղդասարյանը նշել է, որ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ էական աջընթաց է գրանցվել: Հայաստանը որդեգրել է բարեփոխումների ուղին: Հայաստանի իշխանությունների նպատակն այդ բարեփոխումները խորացնելն է: ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի ԵԽ ԽՎ-ից ավելի հավասարակշռված դիրքորոշում է ակնկալվում: Մասնավորապես` անհրաժեշտ է բարեփոխումների կոնկրետ առաջարկներ ձեւակերպել` դրանց կատարման համար կոնկրետ ժամկետներ մատնանշելով:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---