2 փոխնախարար է պաշտոնից ազատվել

2 փոխնախարար է պաշտոնից ազատվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2 փոխնախարար է պաշտոնից ազատվել՝ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ու էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», ասվում է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։

Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր գրել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում մի շարք նախարարներ են փոխվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---