Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 117-րդ հոդվածով` թեթեւ մարմնական վնասվածքների հասցնում:



Մինչդեռ, Արգիշտի Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը համաձայն չէ իրավապահ մարմինների պաշտոնական ձեւակերպման հետ: Նրա խոսքերով, «Ակնհայտ է, որ Կիվիրյանին ցանկացել են սպանել»:



Նշվում է, որ պատահարի վայրում ոստիկանները ոչ մի պարկուճ չեն հայտնաբերել եւ չեն գրանցել, թեեւ լրագրողներից մեկի արված լուսանկարներում դրանք պարզ երեւում են: Տուժածից դեռեւս ցուցմունք չի վերցվել, քանի որ Կիվիրյանը ծանր վիճակում է, հաղորդում է Գազետա.ռու-ն:



Ապրիլի լույս 30-ի գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծել են, որից հետո նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---