«Բարգավաճ Հայաստանի» մամլո քարտուղարը պաշտպանում է իր առաջնորդին սոցիոլոգից

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար, քաղաքագիտական գիտությունների թեկնածու Խաչիկ Գալստյանը, պաշտպանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի շահերը, չի համաձայնվել նախորդ ասուլիսում ներկայացված սոցիոլոգիական հարցման տվյալների հետ եւ վիճաբանության մեջ է մտել Ադիբեկյանի հետ: Նա մեղադրել է սոցիոլոգին ստելու մեջ եւ հայտարարել է, որ լրագրողներն ու ինքը պարոն Ադիբեկյանը դարձել են խաբեության եւ ոչ հավաստի փաստերի զոհը»: «Կախված այն բանից, թե ինչ տվյալներ են ներկայացվում որպես սոցիոլոգիական հարցման արդյունք, այնպիսի կանխակալ կարծիք էլ ձեւավորվում է մարդկանց մոտ»,-հայտարարել է Խաչիկ Գալստյանը:



«Սոցիոլոգիայում չկա «ճիշտ է-սխալ է» հասկացություն: Կա շահերի եւ հայացքների բախում: Եվ ես ընդամենն արձանագրում եմ կարծիքների տոկոսները»,-հայտարարել է Ադիբեկյանն ու պահանջել է Գալստյանից ներողություն խնդրել չհիմնավորված մեղադրանքների համար: Նա նաեւ ստախոսներ է անվանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք խաբում են, առաջին հերթին, իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ իրենք իրենց, անելով հայտարարություններ, թե կուսակցությունը շուրջ 300 հազար անդամ ունի, այն դեպքում, երբ ողջ Հայաստանում միայն 120 հազար մարդ է իրեն համարում այս կամ այն կուսակցության անդամ:



«Ներողության մասին խոսք լինել չի կարող,-պատասխանել է Խաչիկ Գալստյանը,-քանի որ հարցն այն է, թե կկարողանաք արդյոք դուք հիմնավորված ապացույցներ ներկայացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցածր վարկանիշ ունի»: Գալստյանն ընդգծել է նաեւ, որ ինքը գիտնական-քաղաքագետ է եւ հարգանքով է վերաբերվում սոցիոլոգիային որպես գիտության: «Սակայն այդ գիտությունը, դեռեւս կայացած չլինելով Հայաստանում, արդեն թաղման խնդիր ունի»,-ամփոփոել է Գալստյանը:



Գագիկ Ծառուկյանը, ելույթ ունենալով «Շանթ» հեռուստաալիքով, հայտարարել է, որ Ադիբեկյանը կամ պետք է ապացուցի, որ մոտ մեկ շաբաթ առաջ իր հրապարակած տվյալները «Բարգավաօ Հայաստան» կուսակցության վարկանիշի մասին համապատասխանում են իրականությանը կամ ներողություն խնդրի իրենից:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---