Տեղի է ունեցել ընտրություններին նախորդող ՀՀ ԿԸՀ վերջին արտահերթ նիստը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն այսօր վերջին արտահերթ նիստն է անցկացրել եւ քննարկել է ընտրությունների նախապատրաստման ընթացքում խախտումների վերաբերյալ դիմումները: Մասնավորապես, ՀՀ ԿԸՀ-ն քննարկել է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի 4 դիմումը:



Դիմումներից մեկում, Ռ.Թորոսյանը նշել է, որ մայիսի 28-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում խախտել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 22.1 հոդվածի դրությները եւ քարոզել է ի օգուտ ՀՀԿ թեկնածուի:



Այս հարցով զեկուցող, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նշել է, որ 22.1 հոդվածը վերաբերում է այն պետծառայողներին, որոնք թեկնածու են, այլ ոչ թե ներկայացնում են կուսակցությունը: Հիմք ընդունելով դա եւ ղեկավարվելով ՀՀ ԸՕ 40.1 հոդվածի 5.1 կետով, ԿԸՀ-ն որոշել է, որ դիմումում ներկայացված փաստը խախտում չի պարունակում եւ չի կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքի վրա:



Սակայն Ռ.Թորոսյանը հայտարարեց, թե ոչ միայն Ս.Սարգսյանն, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այդ կուսակցությունից ընտրված պատգամավորները, «Օրինաց երկրի» առաջնորդը, ՀՅԴ ներկայացուցիչները, բոլորը խախտում են օրենքը եւ քարոզչություն են վարում ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում: Գ.Ազարյանը պատասխանեց, որ նրանք բոլորը Երեւանի բնակիչներ են եւ իրավունք ունեն մասնակցել իրենց կուսակցությունների նախընտրական արշավին եւ դրանում օրենքի խախտում չկա:



Ռ.Թորոսյանի 4 դիմումներում նշված բոլոր դեպքերը ՀՀ ԿԸՀ-ն չհիմնավորված համարեց: Նիստի ավարտին Գ.Ազարյանը ամփոփեց, որ ոչ մի դիմում անտեսված չի մնացել եւ ցանկացել է բոլորին հաջող ընտրություններ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---