ԼՂՀ նախագահը Հայաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան առթիվ30 հունիսի 2009 - 20:49 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նրան, որում Արցախի ժողովրդի եւ իր անունից շնորհավորել է ծննդյան առթիվ: «Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնը, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար»,- նշվում է շնորհավորական ուղերձում: ԼՂՀ նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է նաեւ երկար կյանք, առողջություն եւ մեծագույն հաջողություններ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզոր ու բարգավաճ ապագայի: Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ |