Շվեդիան դարձել է Եվրամիության նախագահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը Չեխիայից անցել է Շվեդիային: Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի խոսքերով, առաջիկա վեց ամսվա ընթացքում հիմնական խնդիրը կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Որպես Եվրամիության նոր նախագահ, Շվեդիայի գերակայությունները նաեւ պայքարն է տնտեսական ճգնաժամի հետեւանքների դեմ, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, հարաբերությունները Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ Եվրամիության բարեփոխումը: Նախատեսվում է, որ աշնանն Իռլանդիայում կրկին անգամ տեղի կունենա Լիսաբոնի պայմանագրի հանրաքվե:



Լիսաբոնի պայմանագիրը, որը պետք է փոխարինի Եվրամիության սահմանադրությանը, ուժի մեջ չի մտնի, մինչեւ այն չստորագրեն ԳԴՀ-ի, Լեհաստանի եւ Չեխիայի նախագահները: Սակայն առավել չափով փաստաթղթի ապագան կախված է Իռլանդիայում նոր հանրաքվեից:
 Ուշագրավ
Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր
Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը
Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ